Փոքրիկ Տիգրանին 2 շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել. թե որտե՞ղ է և ի՞նչ է եղել 2-ամյա երեխայի հետ՝ պարզ չի։
Որոնումները շարունակվում են. MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև այսօր:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, այս պահին 51 փրկարարական ծառայող է ներգրավված, մայիսի 4-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 1289 փրկարարական ծառայող է եղել ներգրավված»,- նշեցին ՆԳՆ-ից:
Կառույցից հայտնեցին՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։
Բաց մի թողեք
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. Լուսանկարներ
Մայիսի 21-ի աստղագուշակ․ Ամեն ինչ մի վերցրեք ձեր վրա, ներգրավեք ընտանիքի անդամներին