Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա-Երևան» ընկերության տարածքը հայտնվել է մի քրեական գործի առանցքում, որով գլխավոր մեղադրյալը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:
Դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է 20 տարվա վաղեմության գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար:
Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին:
Դատախազն օրերս հաստատել էր Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Հակակոռուպցիոն դատարանը քննությունը պետք է սկսեր այսօր՝ մայիսի 21-ին: Ըստ մեղադրանքի, պետությանը պատկանող հողատարածքը շուկայականից ցածր գնով վաճառվելով՝ հասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:






Բաց մի թողեք
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին
Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է