Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկների վրա կացնով հարձակում են իրականացրել:
Տեղեկությունը հաստատել են Առողջապահության նախարարությունից:
Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հետ զրույցում հայտնել են, որ մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 10-րդ բարակ, որտեղ անհայտ քաղաքացին կացինով հարձակվել է խմբի վրա։
«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած խումբը պարզել է, որ շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ բնակիչներից մեկը, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է շտապօգնության բժիշկին պատմել, թե ինչպես է կոտրել նշված տան սանհանգույցը և այդ ժամանակ միջանցքից վերցրել է կացինը և անկանոն շարժումներ անելով՝ նետել նրա ուղղությամբ։
Բժշկից ընդունվել է հաղորդում։
Տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին։
Նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- մանրամասնել են ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին