Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը:
«Հրապարակը» գրում է․ Ջեննի Հովսեփյանի ազատման պատճառը, ըստ հրամանի, նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն է: Ջեննի Հովսեփյանը Հովիկ Հովսեփյանի քույրն է, որը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը:
Նրա նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված, նա 2018 թվականին մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել: Ոչ միայն Հովսեփյանի քրոջ, այլ նաև փեսայի դեմ այս տարիներին հեղափոխական իշխանությունների կողմից որոշակի գործընթացներ հարուցվեցին:
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար