Երեկ ողբերգական հետևանքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։
Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վրաերթի հետևանքով մահացած քաղաքացին 1999 թվականին ծնված Սերգեյ Կ․-ն է։ 25-ամյա երիտասարդը Ներքին Գետաշեն համայնքից է, ամուսնացած է․ «Լավ ընտանիքի լավ, դաստիարակված տղա էր։ Դեպքից ժամեր առաջ էլ իմացել էր առաջնեկի սեռը։ Անտանելի ցավ ա, բառեր չկան։ Վայրենու նման քշում են, մարդկանց կյանքի հետ խաղում։ Հիմա էս երեխու ընտանիքը ո՞նց ապրի»։
Նշենք, որ դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Բաց մի թողեք
Հոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին
Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում