02/07/2025

Քոնգսբերգը պատերազմի պատրաստության մեջ է․ նորվեգացիները մաքրում են ապաստարանների փոշին՝ ի պատասխան ռուսական սպառնալիքի. Լուսանկար

Նորվեգական Քոնգսբերգ քաղաքում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմադրության ուժերը պայթեցրել էին նացիստական հրանոթների գործարանը, իշխանություններն այսօր նորից մտածում են հնարավոր դիվերսիաների, հարվածների և պատերազմական վիճակի մասին։

Քաղաքապետարանը վերագործարկում է Սառը պատերազմի ժամանակվա ապաստարանները, ձեռք է բերել արբանյակային կապի նոր համակարգ և համագործակցում է զինված ուժերի հետ՝ Արեւմտյան դաշնակիցների տեղակայումն ապահովելու համար։

«Ուկրաինայում մենք տեսանք, որ ամբողջ ժողովուրդն է ներգրավվում պաշտպանությունում», — ասում է արտակարգ իրավիճակների պլանավորման պատասխանատու Օդդ Յոն Ռեսերը։ Նրա խոսքով՝ համայնքը պատրաստ է ինչպես զորքերի ընդունման, այնպես էլ հանրային ծառայությունների շարունակականության ապահովմանը։

Նորվեգիայի կառավարությունը մայիսին հրապարակել է իր ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհայինից հետո սա երկրի անվտանգության համար ամենալուրջ իրավիճակն է։ Նոր շենքերում ապաստարաններ կառուցելու պահանջը կրկին ուժի մեջ է մտել 2024 թվականից։

Հյուսիսային Եվրոպայի երկրները սրընթաց անցնում են «համընդհանուր պաշտպանության» մոդելի․ զինվորականներից մինչև տեղական իշխանություններ, գործարարներ ու քաղաքացիական բնակչություն՝ բոլորը դառնում են անվտանգության ապահովման բաղադրիչ։ Ֆինլանդիայում ապաստարանները կարող են ընդունել բնակչության 86%-ը, իսկ Շվեդիայում 16-70 տարեկան քաղաքացիները պարտավոր են մասնակցել քաղաքացիական կամ ռազմական պաշտպանությանը՝ պատերազմի դեպքում։

May be an image of 2 people and water heater

«Ռուսաստանը շատ մոտ է Նորվեգիային, և ոչ ոք չգիտի՝ վաղը ինչ կարող է պատահել։ Ես կուզեմ պատրաստ լինել, ոչ թե անպատրաստ», – ասում է Քոնգսբերգի բնակիչներից Կատինա Բակեն։

Kongsberg Group-ը, որը հենց այս քաղաքում է տեղակայված և արտադրում է բարձր ճշգրտության հրթիռներ ու համակարգեր՝ ներկայում օգտագործվող Ուկրաինայում, դարձել է նաև հնարավոր թիրախ։ Ընկերության անվտանգության ղեկավար Էվեն Տվեդտը հաստատել է՝ եղել են դիվերսիոն փորձեր՝ անօդաչուների հայտնաբերում արտադրական գոտիներում, շարժիչների ոչնչացման փորձեր, ինչպես նաև գործարանի տարածքի խախտումներ։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Սանդվիկը նշում է՝ Ռուսաստանի սաբոտաժի մակարդակն աճում է և ուղղված է ենթակառուցվածքներին՝ էներգիա, ինտերնետ, ջրամատակարարում։

Նորվեգիայի իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ունենալ սնունդ ու ջուր առնվազն 7 օրվա համար։ Պատրաստակամությունը պետք է դառնա ամենօրյա մշակույթ՝ անկախ նրանից՝ խոսքը պատերազմի, համաճարակի, կիբերհարձակման թե բնական աղետի մասին է։

«Նախապատրաստվել՝ նշանակում է ունենալ դիմադրողականություն», — նշում է Եվրոպական Հիբրիդային Սպառնալիքների կենտրոնի ներկայացուցիչ Մարթա Թըրնբուլը։ «Սկզբունքը պարզ է՝ ճգնաժամի ժամանակ ջրի շշերը բանակը չի բերում, դա համայնքի, քաղաքացիների ու տեղական իշխանությունների պարտականությունն է»։

Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն անցած տասնամյակների խաղաղության, հիմա Նորվեգիան ու ամբողջ Եվրոպան կանգնած են նոր մարտահրավերների առաջ։

May be an image of lighting