Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի Կասպիցի մասնաճյուղի և Աստրախանի արգելոցի համատեղ արշավախումբը հաստատել է, որ Կասպից ծովի հյուսիսարևմտյան հատվածում առաջացել է նոր, մինչ այժմ անանուն կղզի։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նոր կղզին գտնվում է Մալի Ժեմչուժնի կղզուց մոտավորապես 30 կմ հարավ-արևմուտք։ Դրա առաջացումը նկատվել էր դեռ 2024 թվականի նոյեմբերին՝ արբանյակային պատկերներում Միջին Ժեմչուժնայա ափի չորացման տեսքով։
«Հիմա արդեն հնարավոր է հստակ ասել, որ սա իսկապես նոր ցամաքի հատված է, որը ձևավորվել է Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազման արդյունքում։
Կղզին ներկայումս մի փոքր բարձրանում է ջրից վեր, սակայն ծովի նվազագույն մակարդակների (սակավաջրության) շրջանում այն ավելի տեսանելի ու ընդգծված կլինի։ Դրա մակերեսը հիմնականում հարթ և խոնավ հարթավայր է՝ ավազոտ բլուրներով։ Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր։
Ռուսական աշխարհագրական ընկերության տվյալներով՝ 1995 թվականից ի վեր Կասպից ծովի մակարդակը նվազել է շուրջ 2 մետրով։ Այս տենդենցը, ըստ մասնագետների, առաջիկա տարիներին էլ կշարունակվի՝ նոր էկոլոգիական և աշխարհագրական փոփոխությունների հավանականությամբ»,- ասված է գրառման մեջ։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները