Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հատուկ գործողության արդյունքում Կերչի կամուրջը երրորդ անգամ է վնասվել։ Գործողությունը, ըստ հաղորդագրության, պատրաստվել է մի քանի ամիս։
Առավոտյան՝ ժամը 4:44-ին, գործի է դրվել առաջին պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել կամրջի ստորջրյա հենասյուներին։ СБУ-ն ընդգծում է՝ քաղաքացիական զոհեր չկան։
Ըստ СБУ-ի տվյալների՝ 1100 կգ պայթուցիկ նյութ է օգտագործվել (տրոտիլային համարժեքով),
Ստորջրյա հատվածում էական վնասներ են հասցվել կամրջի հենասյուներին,
Կամուրջը հիմա գտնվում է վթարային վիճակում։
СБУ ղեկավար Վասիլ Մալյուկը նշել է. «Աստված սիրում է երրորդությունը, իսկ СБУ-ն միշտ ավարտին է հասցնում իր գործը։ Սա մեր երրորդ հարվածն է Կերչի կամրջին՝ 2022-ի և 2023-ի գործողություններից հետո։ Այս անգամ՝ ստորջրյա տարբերակով։ Կամուրջը Ռուսաստանի կողմից օգտագործվում էր որպես ռազմական լոգիստիկ ուղի, ուստի լիովին օրինական թիրախ է համարվում»։
Ռուսական կողմը՝ լռում է։ Միաժամանակ ռուսական պետական լրատվամիջոցները պնդում են, թե այսօր առավոտյան՝ 6:00-ին, ռուսական ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական անօդաչու սարք, որի բեկորները իբր ընկել են ճանապարհի վրա։ Այս տեղեկությունը անկախ աղբյուրներով չի հաստատվել։
Բաց մի թողեք
Հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող Հանրայինը Ամենայն Հայոց կաթողիկոսին «պրիզնատ» չի գալիս
2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ