Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է առաջիկա Ղուրբան Բայրամի տոների կապակցությամբ: Ըստ հաղորդագրության, քննարկվել են հայ-իրանական հարաբերությանն ու ռեգիոնալ իրավիճակին առնչվող հարցեր:
Հիշեցնեմ, որ Իրանի նախագահը նախօրեին հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, այդ հեռախոսազրույցների վերաբերյալ մեդիափորձագիտական դիտարկումների առանցքում է Էրդողանի հայտարարությունը, որ Իրանից ակնկալում է աջակցություն «զանգեզուրյան միջանցքին»:
Թեհրանը բարձրաձայն չի արձագանքել այդ հայտարարությանը, բայց կասկած չկա, որ թե Ալիևի, թե Էրդողանի հետ քննարկումներում Փեզեշքիանը խոսել է այդ մասին, և թերևս իր խոսակցության վերաբերյալ որոշակի իրազեկումներ փոխանցել նաև Նիկոլ Փաշինյանին:
Էրդողանի հայտարարությունը այդուհանդերձ առաջա՞րկ էր Իրանին, որևէ բովանդակության շուրջ պայմանավորվելու համատեքստում, թե՞ բոլոր դեպքերում այն ավելի շատ շանտաժ էր:
Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ այն «ակնկալիքների» կապակցությամբ, որ արել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Լաչինում կայացած Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին:
Թեև հնարավոր է, որ Թեհրանն առավել արդյունավետ համարի լուռ դիվանագիտությամբ հակազդելը, քան հրապարակային հակադրության և հետևաբար «նստվածքի» տեղիք տալը:

Բաց մի թողեք
Մինչ Լե Պենը մոտենում է, Մակրոնը և Մերցը փորձում են ցույց տալ, որ ֆրանս-գերմանական շարժիչը դեռևս ազդեցություն ունի
Բոլոր առևտրային խոստումները, որոնք ԵՄ-ն և ԱՄՆ-ն երբեք մտադիր չէին պահել
Մելոնին ցնցված է, քանի որ իր դաշնակիցները տորպեդահարում են առաջատար բարեփոխումները