Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ:
Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 20-ից ավելի թվայնացման ծրագրերն ու այս համատեքստում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Արդարադատության ոլորտի թվայնացումը նախարարության բարեփոխումների կարևորագույն մաս է կազմում: Արտագնա աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է համալրել պատգամավորներին գործնական գիտելիքներով այն մասին, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը աջակցել խորհրդարանական աշխատանքին` հնարավորություն տալով վերլուծել մեծածավալ տվյալներ, բացահայտել քաղաքականության կարևոր միտումներ և ձևավորել հիմնավորված կանխատեսումներ:

Բաց մի թողեք
Բըրնհեմի էներգետիկայի ղեկավարը նոր տարվանից ակնկալում է կենսապահովման ծախսերի կրճատում
ԵՄ-ն պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել տվյալների կենտրոնների վրա։ Ոչ բոլոր երկրներն են ցանկանում դա անել
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար