09/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Երկրորդի հետ․ Լուսանկար

Հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։