09/06/2025

Լոս Անջելեսում ապստամբություն է․ Խառնվել է Ազգային գվարդիան, հնարավոր է՝ դուրս բերվի բանակը․ Լուսանկարներ

Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ զանգբածային բողոքի ցույցեր են, որոնք, ինչպես գրեթե միշտ է լինում ԱՄՆ-ի ցուցերի դեպքում, ուղեկցվում են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:

Բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:

676.jpg (137 KB)

Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2 հազար զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:

Խառնվել է Ազգային գվարդիան, հնարավոր է՝ դուրս բերվի բանակը

Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն հարկն է»:

677.jpg (62 KB)

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի 2000 զինծառայող է ուղարկվել Լոս Անջելես, որտեղ ցուցարարները բախվել են անօրինական ներգաղթյալների վրա հարձակումների: Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի օգտագործումը։

Կալիֆորնիայի նահանգապետը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը մեղադրել են Սպիտակ տանը սադրանքի և վախ սերմանելու փորձի մեջ։

678.png (1.10 MB)

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախազգուշացրել է, որ Պենտագոնը պատրաստ է բանակի ստորաբաժանումներ ուղարկել Լոս Անջելես «եթե բռնությունները շարունակվեն»։ Նա ասել է, որ մոտակայքում գտնվող Պենդլթոն ճամբարի ծովային հետեւակայինները «բարձր զգոնության մեջ են», հաղորդում է Reuters-ը:

Շաբաթ օրը՝ հունիսի 7-ին, ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դաշնային գործակալները երկրորդ օրն անընդմեջ բախվել են ցուցարարների հետ Լոս Անջելեսի հարավ-արևելքում գտնվող Paramount թաղամասում, որտեղ որոշ ցուցարարներ կախել են Մեքսիկայի դրոշները: Paramount համայնքը ավելի քան 80 տոկոսով բաղկացած է լատինաամերիկացի է:

679.jpg (74 KB)

Մեկ այլ բողոքի ցույց Լոս Անջելեսի կենտրոնում եղել է գիշերը. մասնակիցները վանկարկել ենկարգախոսներ, այդ թվում՝ «ICE out of L.A.»:

Կալիֆորնիայի նահանգապետը Թրամփի որոշումից դժգոհ է

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի՝ Ազգային գվարդիան ներգրավելու մասին որոշումն անվանել է «դիտավորյալ և բորբոքված»: Նա «X»-ի միկրոբլոգում գրել է, որ Թրամփը տեղակայում է Ազգային գվարդիան «ոչ թե այն պատճառով, որ իրավապահ մարմինների բավարար աշխատակիցներ չկան, այլ այն պատճառով, որ նրանք ուղղակի այդպես են ուզում»:

680.png (1.17 MB)

Նյուսոմը Թրամփի քայլը որակել է «դիտավորյալ սադրանք» և ասել, որ դա միայն կսրացնի լարվածությունը, կխաթարի հանրային անվստահությունը:

«Տեսարաններ մի՛ սարքեք, երբեք բռնություն մի՛ կիրառեք, խաղաղ խոսեք»,- դիմել է նա ցուցարարներին։ Նահանգապետը մտավախություն ունի, որ Ազգային գվարդիայի ներկայությունը «միայն կուժեղացնի լարվածությունը»։

687.jpg (109 KB)

Նյուսոմը նաև Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը անկարգությունները ճնշելու համար բանակի հնարավոր կիրառման մասին անվանել է «աննորմալ վարքագիծ», նշում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ չես կարող «սպառնալ, որ հետևակայիններ կտեղակայես ամերիկյան հողում սեփական քաղաքացիներիդ դեմ»։

Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ եթե Կալիֆորնիայի նահանգապետը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը չկարողանան կատարել իրենց աշխատանքը, ապա «Դաշնային կառավարությունը կգործի և կկարգավորի իրավիճակն այնպես, ինչպես դա պետք է արվի»:

682.jpg (95 KB)

ԱՄՆ նախագահն իրավասու է Ազգային գվարդիա տեղակայել որոշակի իրավասություններում, այդ թվում՝ «անկարգությունները ճնշելու» նպատակով։

Ցուցարարներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ, նրանց ծեծի են ենթարկել

Իրավապահները ցուցարարների հետ կոշտ բախումներ են ունեցել. վերջիններս կիրառել են արցունգաբեր գազ, պզպեղի փոշի և գործի են դրել մահակները, սկսվել են բախումնեներ, հրմշտոց, աղմուկ ու մեծ ծավալով բռնություններ:

683.jpg (103 KB)

Այդ ամենը տեսագրվել է տեղում աշխատող լրագրողների և բազմաթիվ քաղաքացիների կողմից:

Հաղորդվում է քաղաքացիների շրջանում տուժածների մասին,  կան նաև մի քանի տասնյակ ձերբակալվածներ:

684.jpg (61 KB)

Լոս Անջելեսի քաղաքապետը վստահ է՝ չկա այնքան անհանգստության պատճառ, որքան աղմուկ

Լոս Անջելեսի քաղաքապետը նախկինում մեղադրել է ԱՄՆ մեծությամբ երկրորդ քաղաքում «վախ տարածելու» փորձի մեջ: Քերեն Բասի խոսքով՝ դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։

Մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի բնակչության զգալի մասը իսպանացիներ են և ծնունդով օտարերկրացիներից, մինչդեռ Թրամփը ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը դարձրել է իր երկրորդ ժամկետի առաջնահերթությունը:

685.jpg (159 KB)

Սպիտակ տան ավագ օգնական Սթիվեն Միլլերը, որը կոշտ գծի կողմնակից է ներգաղթի հարցում, բողոքի ցույցերը որակել է որպես «բռնի ապստամբություն»:

Վարչակազմը չի վկայակոչել 1807 թվականի ռազմական ապստամբության օրենքը, Reuters-ին հայտնել են աղբյուրները: Օրենքը նախագահին լիազորում է տեղակայել ԱՄՆ զինված ուժերը՝ օրենքը կիրառելու և անկարգությունները ճնշելու համար: Վերջին անգամ այն օգտագործվել է Լոս Անջելեսի անկարգությունների ժամանակ 1992 թվականին Կալիֆորնիայի նահանգապետի խնդրանքով։

686.jpg (67 KB)