09/06/2025

Հազարավոր զբոսաշրջիկների է բերել Երեւան, հյուրանոցներում տեղուդադար չկա․ Լուսանկարներ

Երևանի գինու օրեր. Գինեգործությանը նվիրված ամենամյա միջազգային փառատոն, որն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Փառատոնը մեկնարկել է 2017 թվականին և կազմակերպվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից։

Միջոցառումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանի կենտրոնական՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ 2025 թվականին միջոցառումը տեղի ունենցավ հունիսի 6-8-ը։

Հազարավոր մարդիկ եկել են Երեւան. հյուրանոցներում ազատ տեղեր չկան

«Երևանի գինու օրեր» փառատոնն իր ձևաչափով եզակի է տարածաշրջանում և դարձել է ոչ միայն իրադարձային զբոսաշրջության առաջատար հարթակ, այլև տնտեսական և մշակութային կարևորագույն միջոցառում Հայաստանի համար։ 2024 թվականին փառատոնն ընդունել է շուրջ 120,000 այցելու, որոնցից մոտ 25,000 զբոսաշրջիկներ էին, իսկ միջոցառման ընդհանուր տնտեսական ներգործությունը գնահատվել է շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս օրերին փառատոնը հազարավոր զբոսաշրջիկների է բերել Երեւան, հյուրանոցներում տեղուդադար չկա։ Մարդիկ ազատ համարներով հյուրանոցներ չգտնելով`հյուրատներ են վարձակալում։