09/06/2025

ՆԳՆ-ն ապացուցեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չգիտեմ, թե ինչ էր ուզում ապացուցել ՆԳՆ-ն, բայց արդյունքում ապացուցեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով»։

Նշենք, որ այսօր Արմաշ գյուղում Փաշինյանի ավտոշարասյան շտապելու պատճառով ոստիկանությունը կանգնեցրել էր երթեւեկությունը, որից հետո վթար էր տեղի ունեցել։

Այսինքն, ստացվում է՝ հերթական անգամ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով վթար տեղի ունեցավ։

Հիշեցնենք նաեւ, որ տարիներ առաջ էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկն էլ վթարի էր եթարկել հղի Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․

«Սկզբից ՆԳՆ-ն պնդում ա, որ նիկոլի շարասյան հետ ավտովթարը կապ չունի։

Հետո հրապարակում են տեսանյութ, որտեղ պարզ երևում ա, որ վթարի պատճառը՝ հերթական անգամ շարասյան անցնելուց պարեկների կողմից երթևեկությունը ճիշտ չկարգավորելն ա։

Էդ մահաբեր շարասյունը ինչքա՞ն պիտի շարունակի ահաբեկել ժողովրդին»։