ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բլինքենը հայտնել է, որ ինքը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը։ Նա նշել է, որ կարևոր է համարում այդ հարցում հստակություն մտցնել։
Պետքարտուղարը ընդգծել է, որ հանդիպման գլխավոր թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը։
Բլինքենը շեշտել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:
Բաց մի թողեք
Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել, ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար
Հավերժ ուսանող մարզպետը․ Կարեն Սարգսյանն ինչո՞վ է զբաղվել 2015-2019 թթ․-ներին, հայտնի չէ
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել