Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես է նա պատասխանել Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու` Արցախի մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ Մեդինսկին «Ղարաբաղն անվանել էր մի ժամանակ վիճելի տարածք», գրել են ԶԼՄ-ները։
«Անհրաժեշտ չէ համատեքստից հանել գոյություն չունեցող թեզերը և փոխել բառերը՝ դրանց տալով բոլորովին այլ իմաստ», – ընդգծել է Զախարովան, որին մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին կենտրոնացել է պատմական համատեքստի և սոցիալ-մշակութային նրբերանգների վրա։
Բաց մի թողեք
Ճգնաժամը խորանում է ռուս – ամերիկյան հարաբերություններում
Թրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից իրանական թիրախների վրա հարվածների մասին, նա Իսրայելի կողքին է
Ռուսաստանն անզոր է Ադրբեջանի դեմ՝ Զախարովայի խոստովանությունը