15/06/2025

Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին

Իրանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ թվում Fars, Թասնիմ, ինչպես նաև Reuters, Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին։

Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային ֆիզիկոսներին։ Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»:

Թշնամու հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ ու գիտնականներ։

Blog Image

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, թիրախավորել է բալիստիկ հրթիռների գործարանները, ռազմական հրամանատարներին. գրում են մի շարք տեղական ԶԼՄ-ներ:

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ սպանվել է Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։

Մայրաքաղաքի բնակելի թաղամասի վրա հասցված հարվածի հետևանքով, զոհեր կան նաև երեխաների շրջանում:

Իսրայելն իր հերթին արտակարգ դրություն է հայտարարել՝ պատասխան հարվածի սպասման պատճառով։ Իսրայելի վարչապետ հայտարարել է, թե ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, «որքան անհրաժեշտ է»։

Blog Image