ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարվածներից հետո չի մտահոգվում տարածաշրջանային պատերազմի հնարավորությամբ , հայտնում է Reuters-ը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանը կրել է կործանարար պարտություն և նշել, որ դեռ պարզ չէ, մնացե՞լ է արդյոք Թեհրանի միջուկային ծրագիրը գործող վիճակում։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը հնարավորություն ուներ կնքելու միջուկային գործարք, բայց Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ի առաջարկից։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնը տեղյակ էր Իսրայելի հարձակման մասին և փորձել է փրկել Իրանն նվաստացումից և կործանումից։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի ՌՕՈւ-ն լայնամաստաշտաբ ռազմական գործողություններ է սանձազերծել Իրանի դեմ։ 200 ինքնաթիռ հարվածել է Իսլամական Հանրապետության 100 ռազմավարական օբյեկտներին, որի արդյունքում զոհվել են առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ և 6 միջուկային գիտնականներ։
Միացյալ Նահանգները զգալի ռազմական ներկայություն է ձևավորում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարվածի։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք համաձայնել են խոսել անանունության պայմանով։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը էսկադրային ականակիր USS Thomas Hudner-ը (DDG-116) ուղարկել են Միջերկրական ծովի արևելյան ուղղությամբ։ Բացի այդ, հրաման է տրվել ևս մեկ ականակրի առաջ մղման վերաբերյալ, որը պետք է մշտապես գտնվի մարտական պատրաստության մեջ՝ Սպիտակ տան հրահանգի դեպքում գործելու պատրաստ։
Ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններով՝ նման տեղաշարժերն ուղղված են հնարավոր հարվածի դեպքում պատասխանին պատրաստ լինելուն, ինչպես նաև տարածաշրջանային դաշնակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուն։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության խորհրդի ղեկավարության հետ անցկացնում է փակ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում են Իրանի հետ կապված վերջին զարգացումներն ու հնարավոր ռազմաքաղաքական սցենարները։
Բաց մի թողեք
Ազատել Վեհարա՞նը, թե՞ Կառավարության շենքը
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին