Քանի որ ընկերներիս մեծ մասն՝ ի պատասխան տգիտության, ավելի է մոլեգնում ու տեղ տալիս տգիտությանն՝ իր իսկ մակարդակը «պլենդուզային» հարթակի հասցնելով, սա բերել եմ, որ վերջ դրվի անիմաստ հաչոցներին:
Մեծ Բրիտանիայի համար Անահիտի բրոնզաձույլ քանդակը ոչ այն ինչ է, քանց բիզնես անելու հիանալի նոխազ: Անահիտի գլուխը ՄԲ թանգարանում դրված է դռան հետևի անկյունում, մի տեղ, որտեղ տուրիստները ուղղակի աչքի պոչով նայելով անցնում են:
Մեր Անահիտը ունի նաև իր կեղծ տարբերակները, որոնք այ սենց ահռելի գնով սուվիներային մակարդակով վաճառվում են թանգարանի խանութում (Անմոռուկի բիզնեսի նման):
Էլ չասեմ այն, որ Անահիտի բրոնզաձույլ գլուխը միայն մեզ համար է համարվում մեր կրոնական ու մշակութային արժեքը, իսկ այ համաշխարհային մակարդակով այն հրամցվում է՝ որպես Թուրքիայում պատահական մեկի բահի տակ ընկած ու հետո հարուստ Իտալացուն հասած Իրանական քանդակ:
Այ, էս վերոնշյալը պետք է մեծագույն ամոթի պատճառ լինի, ամենաթողությամբ ձեր ամենագիտության հակաթույնը լինի, որ չհամարձակվեք իրար միս ուտել, պարզ հասկանալով, որ մեր մշակութային ժառանգությունը ուղղակի ծաղրուծանակի առարկա է:
Իսկ դրա պատճառը գիտե՞ք որն է:
Հպարտ չլինելը…
Մեր ունեցածը հազարամյակներով չգնահատելու արդյունքում հասունացած ատելությունը…
Որ գնահատենք, Անահիտը աշխարհով մեկ մերը կդարձնենք, կփոխենք մեր պատմության հիվանդածին անցքն ու ավելի համառ, հաստատուն քայլով կներկայանանք՝ որպես Հայ Մեր պատմության անցքը միայն կարելի է շեղել մեր համառությամբ ու իմաստությամբ: Որ էդքան Աստծո անուն ենք տալիս, պիտի հասկանանք, որ Աստծո մասնիկը մենք ենք, ու մեր ամեն վարք մեր կարմայի հյուլեն է. լավը խոսենք, մեզ լավը վերջապես ընդունենք, ու լավը անենք:
Ադանա Քեշիշյան, Ֆեյսբուք
Բաց մի թողեք
Առաջին հանդիպումը Իսահակյանին․ հիշում է Սիլվա Կապուտիկյանը. Լուսանկարներ
Սիլվա Կապուտիկյանի օրն է․ Իհարկե՝ տարաձայնություններ ունեինք, ընդամենը Նաիրի Զարյանի ով լինելու շուրջ․ Տեսանյութ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է