Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս պահին եղած փաստերը համադրելով՝ Իրան-Իսրայել հակամարտությունում առավելությունը Իրանի կողմը չէ, երկիրը զգալի կորցնում է:
Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում Իսրայելը կարողացել էր Իրանի դիրքերը թուլացնել:
Զրուցակցի խոսքով՝ այս պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանայինի, եթե ԱՄՆ-ն մտնի խաղի մեջ: Վերջինիս չի կարծում, թե այս պահին Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ, քանի որ հիմնավորում չունի:
Նա, սակայն, մատնանշում է՝ այս իրավիճակում ադրբեջանական կողմը հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ որպես օրինակ բերելով, թե իբր իրանահայերը փորձել են հետախուզական տեղեկություններ փոխանցել:

Բաց մի թողեք
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար