Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության պատճառով Գերմանիան պատրաստվում է այդ երկրներից տարհանել իր քաղաքացիներին:
Ընդհանուր առմամբ, ճգնաժամային ցուցակներում Իսրայելից տարհանման համար կա գրեթե 4000 գերմանացի, իսկ Իրանից՝ գրեթե 1000:
Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«Այդ ցուցակները ամբողջական պատկերացում չեն տալիս այն մասին, թե Գերմանիայի քանի քաղաքացի է ներկայում գտնվում Իսրայելում և Իրանում, քանի որ շատերի մասին տեղեկությունները չկան:
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել այդ երկրներում գտնվող Գերմանիայի բոլոր քաղաքացիներին գրանցվել համապատասխան ցուցակներում: Քանի որ օդային տարհանումն այս պահին հնարավոր չէ, բոլոր տարբերակները քննարկվում են, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում