Լոս Անջելեսում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել՝ կապված Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
Իտալական Sportitalia լրատվամիջոցի լրագրող Տանկրեդի Պալմերին Մխիթարյանին է փոխանցել հայ տաքսու վարորդի խոսքերը, ով լրագրողի հետ զրույցի ընթացքում իր մեծ հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնել հայ ֆուտբոլիստին։
Վարորդը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը իր համար ոչ միայն ազգային հպարտություն է, այլև լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի պատմության մեջ։ «Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – ասել է նա։
Ի պատասխան այս ջերմ խոսքերին, Մխիթարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել՝ փոխանցելով բարեմաղթանքներ. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, և մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։


Բաց մի թողեք
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում
Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում. Լուսանկար