Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Անգլիական այգու տարածքից շտապօգնության 01 խումբը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգտագործել է գինի և էներգետիկ ըմպելիք, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է։

Բաց մի թողեք
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը
Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից