ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմը դեռեւս վերեւից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետեւ չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, եւ մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, եւ ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել: Ասում են` Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում:
Հիշեցնենք․ Դավիթ Խաչատուրյանը 2021 թվականի հունվարին ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2023-ին առաջադրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու եւ կրկին ընտրվեց: Ամիսներ անց պարզվեց, որ այս պաշտոնին էլ հավան չէ` Սորոսի հիմնադրամի վարչության նախկին նախագահը հիմա էլ ուզում է ՍԴ դատավոր դառնալ։






Բաց մի թողեք
Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ
Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ
Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչեւ ձերբակալություն…