Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակը» վկայակոչելով լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։
«Որոշ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Երևանի Ուլնեցի փողոցում ձերբակալվել է Սամվել Կարապետյանը», գրում է Հայկական Ժամանակը։
Սամվել Կարապետյանը News.am–ի հետ հարցազրույցում քննադատել է կառավարությանը եկեղեցու դեմ «հարձակումների» համար. «…մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Պարզ չէ սակայն, թե ինչպես է պատրաստվում միջամտել ռուսաստանցի գործարարը եկեղեցու դեմ արշավին՝ իբրև եկեղեցու բարերար կփորձի հարթել տարաձայնությունները հանդես գալով իբրև միջնորդ կառավարության և եկեղեցու միջև, թե՞ միջամտության այլ ձևեր կընտրի։
Նրա այս գրառմանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։






Բաց մի թողեք
Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Ֆարմանյան
Նարեկ Կարապետյանը՝ Գևորգ Պապոյանի, Սյունիքի մարզպետի և Արսեն Թորոսյանի մասին․ Տեսանյութ
Ճի՞շտ է, որ եղբայրդ` «կարտոլ» Նորիկն է աղաչել գեներալ Մանվելին, որ քո նմանի հանար միջնորդի Վեհափառին, որ կարգալույծ չանեն վրացական արկածներիցդ հետո…