Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում հրապարակել է կոշտ և ուղիղ ուղերձ՝ հասցեագրված Իրանի իշխանություններին․
«Մենք գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված ‘Գերագույն առաջնորդը։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ՝ իր ներկայիս վայրում, նա ապահով է։ Մենք չենք վերացնի նրան (այո, հենց սպանել), առնվազն այս պահին։
Բայց չենք հանդուրժի հրթիռների արձակում՝ խաղաղ բնակչության կամ ամերիկացի զինվորների ուղղությամբ։ Մեր համբերությունը մոտենում է վերջին սահմանին։ Անհապաղ և անվերապահ կապիտուլյացիա։ Շնորհակալություն ուշադրության համար»։
Թրամփի այս հայտարարությունն վերջնագրի բնույթ ունի և հստակ ուղերձ է Թեհրանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները և ենթարկվել՝ առանց որևէ նախապայմանի։

Բաց մի թողեք
ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ մեղադրում է Մոսկվային
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները. Լուսանկար
Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են. Լուսանկար