«Իշխանությունը` հիմնականում Նիկոլ Փաշինյանը, այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին, զուգահեռ զբաղված է Կաթողիկոսի հեռացման հարցով:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային:
Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:
Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետեւ անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել»։
Բաց մի թողեք
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել. Պայքարելու ենք