«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմին զուգահեռ տեղի է ունենում քարոզչական մեծ գործընթաց Իրանի դեմ։ Այդ քարոզչական պատերազմին Իրանի դեմ Հայաստանը անմասն չի մնացել։ Դրա շրջանակում պետք է նշենք ՀՀ֊ում աշխատող դեսպանատներից մեկի հայտնի հայտարարություն֊զգուշացումը։
Մյուս փորձը Հայաստանի հասարակության մեջ վախի ու մտահոգությունների տարածումն է տվյալ լուրերի տարածման արդյունքում, իբրև թե Իրան֊Հայաստան սահմանում պատերազմի հետևանքով իրանցիների մեծ քանակի ներհոսք կա Հայաստան։ Իրականում սովորական իրավիճակում Իրան֊Հայաստան սահմանակետում մոտավորապես 1300 անձի ելքումուտք կա։ Հիմա էլ պատերազմական իրավիճակում, երբ Իրանի օդային տարածքը փակ է և ոչ մի թռիչք չի կատարվում, այլ երկրների քաղաքացիները ու նաև իրանցիները ցամաքային ճանապարհով փորձում են Երևան հասնեն և Երևանից երրորդ երկրներ թռնեն։
Անգամ եթե պատերազմական իրավիճակը շատ սրվի և փախստականներ ապաստան խնդրեն Հայաստանից, վստահ եմ, որ հայ ժողովուրդը ջերմորեն այս մարդասիրական աջակցությունը իր հարևան ու բարեկամ ազգին կտրամադրի։
Պատերազմը դաժան փորձություն է, ինչը մեր երկու ազգերի մի քանի հազարամյա պատմության մեջ շատ է պատահել։ Պատերազմների ընթացքում մեր ժողովուրդներն ու երկրները մեկը մյուսին ապաստան է տվել։
Պատերազմի ժամանակ առիթից օգտվողները իրենց բոլոր չար ու նենգ նպատակներով չեն կարող մեր երկու հարևան ու բարեկամ ժողովուրդների մեջ սեպ խրեն։ Մենք ևս մի քանի հազար տարի կողք կողքի ապրել ենք ու ապրելու ենք, սատարելով միմյանց անգամ ամենադժվար պահերին։
Ամենակարող Աստված պահապան լինի Հայաստանին ու Իրանին»։
Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել․ Լուսանկար
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ են կրակել
Ինչու է ամենուր բռնոցի՝ Փաշինյանն ինչ որ վատ փաստաթուղթ է ստորագրելու Թուրքիայում, որ տասնյակներով բերման են ենթարկում Երևանում