ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական հայցն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև Ալեքսան Ոսկանյանի։
Ըստ Դատախազության հայցի, Սեդրակ Քոչարյանը, հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով, օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Ազատի Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով:
Մյուս պատասխանողն էլ՝ Ալեքսան Որսկանյանը, հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն, գործելով ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնելով նրա շահերը և լիազորված լինելով կնքել գործարքներ, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Սերժ Ազատի Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Որից հետո, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Սեդրակ Քոչարյանին քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, ապա գույքին օրինական տեսք տալու նպատակով օժանդակել է Սեդրակ Քոչարյանին՝ «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության անունից բանկային փոխանցումներ կատարելով Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվին: Նշենք, որ Քոչարյանի և Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Նկատենք, որ նախկին նախագահի ավագ որդի Սեդրակը մի շարք ընկերություններում փայատեր է։
Մասնավորապես, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նա 50 տոկոս ուղղակի մասնակցություն ունի ԷՅ ԴԻ ՍՔՐԻՆ ՍՊԸ-ում, 80 տոկոս ուղղակի մասնակցություն ունի «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ում, «Սփեյս ՄԵՆԵՋՄԵՆԹ » ՍՊԸ-ում, «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ»-ում, «ԼԼ ԲԻՄԲՈ» ՍՊԸ-ում Ս. Քոչարյանն ունի 50 տոկոս ուղղակի մասնակցություն, մյուս շահառուն՝ 50 տոկոս ուղղակի մասնակցությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն է։
Թե քանի տոննա հալալ քրտինք են թափել Քոչարյանները նման ունեցվածք ձեռք գցելու համար՝ ասել չենք կարող, իրավապահների տիրույթ մտնել չենք ցանկանում։
Բաց մի թողեք
«Կալուգայի Սամոն» «զադնի դրեց» կամ՝ «մկան խաղը մինչև մարագն է»
Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն
Իրանը կմոռանա՞, թե վատ դաշնակցին «ինչն էր խանգարում»