Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Իրանը միջուկային ռումբի վրա չէր աշխատում, երբ սկսվեցին Իսրայելի հարձակումները։
Այս մասին նա ասել է La Nacion թերթին տված հարցազրույցում։
«Պատասխանն այս պահին «ոչ» է։ Բայց դա դրան տանող բազմաթիվ տարրեր ուներ»,- ասել է Գրոսին՝ պատասխանելով հարցին, թե Իրանը միջուկային ռո՞ւմբ էր պատրաստում:
Գրոսսին նաև արձագանքել է ենթադրություններին, թե որքան ժամանակ կարող է պահանջվել Իրանից միջուկային ռումբ ստեղծելու համար:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք ժամանակագրական հարցերում: Մենք բոլորս հիշում ենք ողբերգական հայտարարությունը, որ Իրաքին անհրաժեշտ է եղել 45 րոպե զենքն օգտագործելու համար»,- հավելել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Բաց մի թողեք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում