Հունիսի 17-ին՝ ժամը 06։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը։
Ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Ինչի՞ց է մահացել «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի մեկամյա երեխան
Արտակարգ դեպք, կինը պնդել է, որ մայրը մաhացել է բժիշկների՝ բավարար միջամտություն չցուցաբերելու հետևանքով