20/06/2025

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա․ Լուսանկարներ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։

Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։

836.jpg (469 KB)835.jpg (519 KB)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

834.jpg (652 KB)

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

837.jpg (518 KB)

Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

833.jpg (540 KB)