Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողները աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ բանականություն:
Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել: Ուշացնում եք:
Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելո՞ւ եք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել»։






Բաց մի թողեք
Այս հինգ ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․ Լիդյա Մանթաշյան
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան