Երեկվանից որոշ ընդդիմադիր շրջանակներ ոգևորված տարածում են, թե Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին և պատրիարքարանից որևէ մեկը ներկա չի եղել նրա հանդիպմանը, իսկ աթոռանիստ եկեղեցին փակ է եղել նրա այցի պահին:
Մայր աթոռին մոտ կանգնած աղբյուրը մեզ հետ զրույցում զվարճանում էր այդ ոգևորության վրա և զարմանում մեր քաղաքական դաշտի միամտության վրա:
Ասում էր, որ նախ Մաշալյանը, կարելի է ասել, Էրդողանի աշխատողն է և նրա կամքից մազաչափ անգամ չի կարող դուրս գալ և այդ օրերին նրա ԱՄՆ այցն էլ բնականաբար համաձայնեցված է Թուրքիայի նախագահի հետ:
Այն, որ թուրք- ադրբեջանական տանդեմը երազում է կործանել, ոչնչացնել հայկական եկեղեցին, սփյուռքը առհասարակ, որպեսզի իրենց գլոբալ ծրագրերին խանգարող չլինի, դա էլ աքսիոմատիկ թեզ է:
Մեր աղբյուրը նշում է, որ շատ ավելի տրամաբանական եզրահանգում կլիներ այն, որ թուրքերը փորձում են Մաշալյանին ընդունելի դարձնել հայ հավատացյալների և հասարակության համար: Մաշալյանի ձեռքով եկեղեցին ներսից քանդելն ավելի հեշտ կլինի, քան երբ եկեղեցին լինի Վեհափառի շուրջ համախմբված, հայ մարդիկ` եկեղեցու:
Չի բացառվում, որ ինչ որ պահի Մաշալյանին նաև կաթողիկոսի աթոռին փորձեն նստեցնել: Ուստի, եկեղեցու ներկայացուցիչը, հորդորում է հայ ժողովրդին ամեն կեղծ քայլից չոգևորվել, որովհետև ամեն փայլող բան ոսկի չէ, իսկ Սահակ Մաշալյանը անհնարին է, որ Էրդողանի հրահանգները չկատարի և հայ ժողովրդի շահերով առաջնորդվի:






Բաց մի թողեք
Այս հինգ ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․ Լիդյա Մանթաշյան
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան