ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների։
Թիրախ են դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքներից երեքը՝
Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը, Նաթանզի միջուկային կենտրոնը, Իսֆահանի տեխնոլոգիական համալիրը։
Հարվածներն իրականացվել են B‑2 Spirit տեսակի գերծածուկ ռմբակոծիչներով, որոնք զինված են եղել GBU‑57 տեսակի «բունկերային» ռումբերով՝ նախատեսված ուժեղ ամրացված ստորգետնյա թիրախների ոչնչացման համար։
ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործողությունը լիովին հաջող է եղել, բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա։ Ըստ ԱՄՆ Պենտագոնի, հարվածները նպատակ էին հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացումը, ինչպես նաև արձագանքելու Իսրայելի և Իրանի միջև վերջին շաբաթներին ծայրահեղ սրված լարվածությանը։
Իրանը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել իր պատասխան քայլերը, սակայն երկրի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ սպասվում է «ուժեղ և համարժեք արձագանք»։
Այս գործողությունները նշանավորում են պատմական էսկալացիա, քանի որ սա 1979 թվականի Իրանի հեղափոխությունից ի վեր առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող խոշոր օբյեկտներին։
Նման գործողությունները կարող են ռիսկեր պարունակել, ներառյալ Իրանի հնարավոր պատասխան գործողությունները տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմակայանների դեմ։
Ամերիկյան «Նյու Յորք Թայմս»-ը գրում է, որ ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի B2 ստրատեգիական կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում:
Իրանում հայտնում են, որ տեղեկացված լինելով ԱՄՆ կողմից հարձակումների մասին` միջուկային օբյեկտները նախապես տարհանվել են (այնպես որ մարդածին աղետ դեռ չի սպասվում):
Իրանում նաև հիշեցնում են, որ հունիսի 22-ը այն օրն է, երբ Հիտլերը սկսեց հայրենական մեծ պատերազմը:
Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ վերջինս համոզված է, որ ավիահարվածները հասել են իրենց նշանակետերին և նպատակին, ինչի արդյունքում Իսրայելը հիմա առավել անվտանգ է, առաքելությունն ավարտված է, որովհետև միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են, իսկ Իրանը կարծես այլևս անելիք չունի և ստիպված է վերադառնալ բանակցություններին: Հայտարարությամբ հնչող Թրամփի այս վստահությունը կարծես նվազեցնում է Իրանի նկատմամբ Իսրայելի հետագա ագրեսիվ քայլերի «լեգիտիմությունը»` շեշտելով, թե ինքը հարցն արդեն լուծել է:
Իսկ հարցը լուծված է, թե ոչ, կախված կլինի Իրանի հետագա քայլերից, որը ԱՄՆ գործողությունները համարում է հարձակում իր խաղաղ միջուկային օբյեկտների դեմ և չի կարող անարձագանք թողնել:
Բայց թե ինչպես կարձագանքի` դրանից էլ կախված կլինի տարածաշրջանի հետագա ճակատագիրը, որովհետև նախագահ Թրամփը սպառնում է, որ ավելի ուժեղ պատասխան կտա ԱՄՆ դեմ ցանկացած պատասխանի դեպքում:
Բաց մի թողեք
Իրանաիսրայելական առճակատման ֆոնին ակտիվացել է իրանական վերջին միապետի որդին՝ գահաժառանգ արքայազն Ռըզա Փեհլեւին
Կաթողիկոսն իրավունք ունի քաղաքական ուժ ընտրելու, իսկ վարչապետը Կաթողիկոս՝ ոչ
Թրամփը ժամանակ է տալիս Իրանին բանակցությունների համար