Ես առհասարակ քաղաքական թիմի վարչության անդամ եմ և բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։
Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կմիանա հանձնախմբին, որը Փաշինյանը կոչ է արել ստեղծել՝ Վեհափառին հեռացնելու համար:
Փամբուխչյանը նշեց, որ իրենք հարցադրում են արել՝ ունի՞ երեխա, թե՝ ոչ, այդ հարցին պատասխան չեն ստացել, այդտեղից կարող են ենթադրել, որ այո՛, ունի. «Հերքում չենք ստացել և, ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի լինել Կաթողիկոս: Իհարկե, մենք Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու, և նա է որոշում: Մեզ ինչո՞ւ եք տարանջատում, առհասարակ եկեղեցուց»:
Բաց մի թողեք
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»
Մեդվեդևը սպառնացել է, որ «դա վատ կավարտվի բոլորի համար»