15/10/2025

Փաշինյանի պանիկան` ստուգումներ Սամվել Կարապետյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ:

Ըստ նույն աղբյուրի` ամենայն հավանականությամբ այսօր Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ կսկսի նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում:

Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները:

Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։