Իսրայելը «պատմական հաղթանակ» է տարել Իրանի դեմ պատերազմում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հայտարարությունն արել է ազգին ուղղված տեսաուղերձի ժամանակ։
«Մենք հասել ենք պատմական հաղթանակի, որը կմնա սերունդներ շարունակ։ Մենք վերացրել ենք երկու անմիջական գոյության սպառնալիք՝ միջուկային ռումբերի կողմից ոչնչացման սպառնալիքը և 20,000 բալիստիկ հրթիռների ոչնչացման սպառնալիքը», – ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքերով՝ Իսրայելը սառեցրել է Իրանի միջուկային նախագիծը։
«Եթե որևէ մեկը փորձի վերակենդանացնել այս նախագիծը, մենք կգործենք նույն վճռականությամբ և ուժով՝ խափանելու նման ցանկացած փորձ։ Իրանը միջուկային զենք չի ունենա», – եզրափակել է նա։






Բաց մի թողեք
Ձերբակալել Օբամային. Թրամփ
Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում` 2,5 մլն մարդու համար
Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար