Երեկ Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժիշկ, Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ, Վանաձորի ավագանու երկարամյա անդամ Գայանե Քալանթարյանին:
Նա հանկարծամահ է եղել հունիսի 23-ին, այն նույն օրը, երբ ձերբակալեցին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու եւս երեք անձի:
Վանաձորցիներից մեկը մեզ ասաց, որ սա պատահական չէ, այսպես է մարդկանց վրա ազդում Նիկոլ Փաշինյանի ստեղծած վախի մթնոլորտը: Մյուսներն անլուրջ են համարում այդ տեսակետը՝ շեշտելով, որ Գայանե Քալանթարյանը մոտ 70 տարեկան էր, վաղուց էր հիվանդ եւ «ինֆարկտից չի մահացել»:
Գայանե Քալանթարյանը երկար տարիներ զբաղեցրել է Վանաձորի Հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենի պաշտոնը, եղել է Վանաձորի բոլոր գումարումների ավագանու անդամ, Հանրապետական կուսակցության անդամ է եղել, երկար տարիներ աշխատել է Սամվել Դարբինյանի հետ:
Ապա աշխատել է նաեւ Վանաձորի մյուս քաղաքապետերի հետ, որոնք՝ բոլորը, հարգանքով են վերաբերվել նրան: «Դարբինյանն էլ, Մամիկոնն էլ, Ական էլ քաղցր աչքով էին նայում»,- ասում է մեր զրուցակիցը: Գայանե Քալանթարյանը «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ էր, բայց այն ավագանիներից էր, որոնք պարտաճանաչ ներկայանում էին նիստերին:







Բաց մի թողեք
Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
Ներառվա՞ծ եք պետական ապահովագրական համակարգում, թե` ոչ. ինչպե՞ս իմանալ. նախարարը մանրամասնել է․ Տեսանյութ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 1-ամյա տղայի կյանքը