ՀԱՊԿ-ի մասով Հայաստանը ոչ թե ակնարկում է, այլ ուղիղ տեքստով ասում է՝ այսպես չի կարող երկար մնալ:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև ՌԴ-ն, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Կոստանյանը հավելել է, որ շարունակում ենքլինել եվրասիական միության անդամ, ինչպես նաև շարունակվում են խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ:
«Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, կկայացնենք»,- ասել է Կոստանյանը:
Հարցին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշումը խոցելի չի՞ դարձնում, Կոստանյանը պատասխանել է. «Կարծում եք՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պակաս խոցելի ենք եղե՞լ»։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում