ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:
Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը. «Կառավարման մեջ քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել: էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են:
Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ են արել, որոնք առոչինչ են դառնում:






Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն