«Ինչպես արդեն օրաթերթը տեղեկացրել էր, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, եկեղեցու դեմ սկսած արշավը մինչև վերջ իրագործելու է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը հոգևորականնոերի շրջանում վերջինը չի լինելու. առաջիկայում այն լայն թափով շարունակվելու է: Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը չի նահանջելու։ Իր նպատակը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելն է ամեն գնով, և նա որոշել է կանգ չառնել:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Աջապահյանին մեկուսացնելն արդեն իշխանականների համար հզոր հաղթանակ էր, ու Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին:
Ըստ այդմ` նախ կկալանավորեն Վեհափառի մտերիմ շրջանակի հոգեւորականներին. թիրախում Արշակ սրբազանն է և Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո, ըստ Փաշինյանի սցենարի, Վեհափառը ինքնակամ կհեռանա: Հակառակ դեպքում` կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի»։
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել