Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2021-ի հունիսին տանը մնացած և ընտրության չգնացած մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, ձեզ ո՞նց եք այսօր զգում: Ավելի շուտ Աստված տա լավ. հարցս փոխեմ` հասկանո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ ստացաք այսօր այն ժամանակվա ձեր չգործողությամբ։
Իսկ գործողությունը շատ պարզ էր` պետք էր որևէ մեկին տայիք ձեր ձայնը, բացի մեկից։ Բայց… ասողին լսող էր պետք։ Մենք ինքներս հասցրինք այսօրվան։
Ցավում եմ և ահավոր զղջում առաջին հերթին հենց իմ սեփական` կյանքիս 2016-2018թթ. երկու տարիների գործողությունների համար։
Իսկ այսօր մեծ Աստվածային վախով եմ ապրում` մի բան չանել, որը ավելի վնաս կբերի։ Իսկ ինչին հավատում եմ, անում եմ ու դրա բարձրաձայնման կարիքը չունեմ։ Բագրատ Սրբազանի ասած, հուսամ, որ այս գործընթացները մեզ ավելի կմաքրեն ու ազնիվ կդարձնեն»։
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան