Իրանում այսօր հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորականներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց:
Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Press TV-ի տվյալներով՝ Թեհրանում հողին են հանձնում ավելի քան 60 իրանցու. թաղման արարողությանը մասնակցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ զոհված միջուկային գիտնականների և ռազմական առաջնորդների պաստառներով և պատկերներով։
Զոհերի թվում են՝ ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Շադմանին և ուրիշներ։






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի