Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների բնակիչների մասով այս պահի դրությամբ դեռևս 16 գույքերի չկնքված պայմանագրեր կան: Դատական գործընթացները շարունակվում են:
Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս համատեքստում հայտարարեց՝ Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում բնակվող անձինք առաջին հերթին պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է․ «Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է միմիայն այդ պատճառով: Երևանի քաղաքապետարանը ո՛չ լիազորություն ունի, ո՛չ պարտավորություն ունի, ուղղակի մեր քաղաքացիների կյանքը՝ այդ շենքերում բնակվող, վտանգի տակ է»։
Նա ընդգծեց, որ վթարային շենքերը պետք է քանդվեն:
«Բոլոր այն շենքերը, որոնք ազատեցինք բնակիչներից, չլինեմ-չիմանամ՝ նոր բնակիչներ գան, տեղավորվեն և որոշեն, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնությունները ստանան։
Քանդե՛լ այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել: Քանդե՛լ: Արցախի փողոցինը նույնպես»,- հայտարարեց քաղաքապետը։
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան
Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը. Լուսանկարներ