Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է զերծ մնա Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։
Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է ինքնուրույն կարգավորել իր ներքին խնդիրները, սակայն մտահոգություն էր հայտնել եկեղեցու դեմ ուղղված գործողությունների կապակցությամբ՝ օգտագործելով «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ նման բնորոշումը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ պայքար կամ ճնշում չկա եկեղեցու ինստիտուտի նկատմամբ։ Այն դեպքերը, որոնց հնարավոր է անդրադարձել է ՌԴ նախարարը, առնչվում են որոշ հոգևորականների մասնակցությանը քաղաքական գործընթացներին և, ըստ անհրաժեշտության, իրավական գնահատականների տրմանը։ «Սա բացառապես իրավական գործընթաց է, և այն Հայաստանի ներքին հարցն է: Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին»,- ընդգծել է Միրզոյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ ինչպես ռուսաստանյան պաշտոնյաները, այնպես էլ խորհրդարանականները և մեդիա փորձագետները պարտավոր են հարգանքով մոտենալ Հայաստանի ինքնիշխանությանը և ձեռնպահ մնալ հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են միջամտություն դիտվել երկրի ներքին քաղաքականությանը։
Միրզոյանի խոսքով՝ նման միջամտություններն անթույլատրելի են, և Հայաստանը ակնկալում է գործընկերներից, որ նրանք հստակորեն ճանաչեն և հարգեն Հայաստանի անկախությունն ինքնիշխանությունը։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում