Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության աշխատակցուհին։ Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։ Ruptly-ի խմբագիրն Ադրբեջանում է եղել մասնավոր այցով։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մեկնաբանել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալումը։ «Բաքվում մեր ներկայացուցչության հետ տեղի ունեցողը մենք ընկալում ենք իբրև անարդարություն։
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողական աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեն եղել և չկան։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի՝ ապրիլի 8-ին Մոսկվա կայացած այցի ժամանակ մենք պայմանավորվել ենք հարթել ֆորմալ հարցերը միջկառավարական համաձայնության կնքման միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ում ընթացող այդ բանակցություններին ինքս եմ մասնակցել, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Այդ ժամանակ պայմանավորվել ենք շարունակել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատանքը ժամանակավոր իրավական սխեմայով, որը կառաջարկվի Բաքվի կողմից:
Նման սխեմա դեռ չի առաջարկվել, մենք աշխատում ենք՝ սպասելով դրան և հույս ունենալով, որ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայինները և տանում են մեր բաժանմունքի ղեկավարությանը՝ որպես «ԱԴԾ աշխատակիցների»՝ ձեռքերը ոլորված և գլուխները խոնարհած, ինչպես ահաբեկիչների։ Տպավորություն էր, թե կանխամտածված քայլեր են կատարվում, որոնց նպատակը միջպետական հարաբերությունները փչացնելն է։ Ցանկանում ենք հավատալ, որ սա այն դեպքն է, երբ, ինչպես մի անգամ նախագահ Պուտինն է ասել՝ «միջին օղակն ինքնուրույն է գործում»։ ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հարաբերությունները նման բան չեն ենթադրում»,- ասել է նա։

Բաց մի թողեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում
Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել