«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով կա 2 կալանավորված, որոնց նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան։
Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։ «4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)»,- նշեցին ՔԿ֊ից` անուններ չհայտնելով։
Հիշեցնենք, որ երեկ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
Թալանել են «Վիվա Արմենիա»-ի կենտրոնը. հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ