Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տեղեկատվություն է տարածել օրերս օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո ընդունված՝ այսպես կոչված «Խանքենդիի կոմյունիկեի» վերաբերյալ։
Այս մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 3-4-ը՝ «ադրբեջանական Խանքենդի քաղաքում» /իրականում օկուպացված հայկական Ստեփանակերտում/։
Նշվում է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, «հուլիսի 1-ին Աղդամում /Ակնայում/ կազմակերպվել է ՏՀԿ երիտասարդական ֆորում, հուլիսի 2-ին՝ Լաչինում /Բերձորում/ կանանց հուլիսի 2-ին և Շուշիում՝ ՏՀԿ 6-րդ գործարար համաժողով»։
ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի արդյունքում, որին ի թիվս այլ ղեկավարների, մասնակցել են նաև Իրանի և Թուրքիայի նախագահները, ընդունվել է այսպես կոչված «Խանքենդիի կոմյունիկեն, որում «բարձր են գնահատվում օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի ղարաբաղյան և արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացված լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքները»։
Փաստաթղթում, ինչպես և ենթադրելի էր, Բաքվի նախաձեռնությամբ նշվել է «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր արժանապատվորեն վերադառնալու պահանջը»։
Փաստորեն, Ադրբեջանը բոլոր հնարավոր հարթակներում և միջոցներով առաջ է քաշում հերթական վտանգավոր պահանջը, որը, «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին, բայց հակահայկական թեզի տրամաբանության մեջ է և Հայաստանի նկատմամբ շարունակական պահանջներից մեկը:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները շարունակում են նոր բնակարաններ ձեռք բերել
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում