Ազգային ժողովը հուլիսի 8-ին ավարտեց հերթական եւ արտահերթ նիստերը` այդպես էլ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր, թեպետ հունիսի 19-ի օրակարգում կար նման հարց, եւ ԱԺ էին գնացել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, դատավորի թեկնածուներ Արմեն Դանիելյանը, Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ հարցը ո՛չ այդ օրը քննարկվեց, ո՛չ էլ հաջորդած նիստերին:
Ըստ լուրերի` նշված քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ իշխանությունը վախեցել է Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրների «հարձակումներից»:
Իշխանությունը կարծել է, թե ընդդիմությունն առիթը բաց չի թողնի՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի, սրբազանների հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։
Դատական համակարգից մեզ ասացին, որ հարցն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերին, երբ փոքր-ինչ կրքերը մեղմացած լինեն։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները